Պետերբուրգում զինծառայողները բուժքույրերի են սպանել (լուսանկարներ)
Այսօր գիշեր երեք զինծառայողներ, ովքեր բուժվում էին Պետերբուրգի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, սպանել են երկու բուժքրոջ և թաքնվել անհայտ ուղղությամբ: Նրանց գտնվելու վայրը հայտնի չէ: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Ինչպես հաղորդել են իրավապահ մարմինների աշխատակիցները, ենթադրվող մարդասպանները շարքայիններ Դավիթ Զիգանշինը և Ալեքսանդր Տոմսկին է, ինչպես նաև Ռազմատիեզերական ակադեմիայի կուսանտ Ստեփան Դացենկոն:
Այժմ նրանք որոնվում են: Այդ աշխատանքներով զբաղվում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի ոստիկանական ողջ անձնակազմը: Նրանք նախատեսում են անցկացնել զանգվածային ստուգումներ հանրակացարաններում, վարձվող բնակարաններում, ինչպես նաև կայարաններում: