ԱՄՆ-ն ամբողջ աշխարհով շարունակում է ռուսների «որսը». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն ռուսներին խորհուրդ է տալիս արտասահման մեկնելիս հաշվի առնել բոլոր ռիկսերը՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ի կառավարությունը ողջ աշխարհով շարունակում է «անընդունելի որսը» ՌԴ քաղաքացիների նկատմամբ՝ արհամարհելով միջազգային իրավունքի նորմերը: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը:
«Ամերիկյան իշխանություններն ամբողջ աշխարհով շարունակում են անընդունելի «որսը» ՌԴ քաղաքացիների նկատմամբ՝ արհամարհելով միջազգային իրավունքի նորմերը:
Խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի քաղաքացիներին իրենց այցերը նախագծելիս մանրակրկտորեն հաշվի առնել բոլոր ռիսկերը, մանավանդ եթե հիմքեր կան ենթադրելու ամերիկյան իրավապահ մարմինների կողմից իրենց դեմ բողոքելու»,- նշվում է հաղորդագրության մեջ: