Հարավային Օսեթիան պարաստվում է հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու համար
Հարավային Օսեթիան մինչև օգոստոս ամիսը կարող է հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու համար: Այս մասին «ТАСС» գործակալությանն է հայտնել հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովը:
«Դա տեղի կունենա մոտ ապագայում, մենք նախատեսում ենք մինչև օգոստոսը»,-նշել է նա: Ըստ Տիբիլովի, հանրաքվեի կդրվի Հարավային Օսեթիայի սահմանադրության փոփոխության հարցը: «Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ ժողովուրդը «այո» կասի»,- նշել է քաղաքական գործիչը:
Նա հիշեցրել է, որ 1992 թ-ին Հարավային Օսեթիայում արդեն անց է կացվել ռեֆերենդում Ռուսաստանի կազմում լինելու համար: Այդ ժամանակ բնակիչները աջակցել են այդ նախաձեռնությանը, բայց այն չի իրականացվել: Նման հանրաքվե անց է կացվել նաև 2006 թ-ին: