Քադիրովը խնդրանքով դիմել է Պուտինին
Չեչինայի ղեկավար Ռամզան Քադիրովը խնդրել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցել մի շարք կարևոր նախագծերում: Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը:
Այդ նախագծերի թվին է պատկանում «Չեչեննեֆտեխիմպրոմ» ընկերության 100% բաժնետոմսերի փոխանցումը, սողանքային տարածքներից 25 հազար բնակչության տեղափոխումը և Գրոզնու օդանավակայանի վերականգնումը:
Նշենք որ «Չեչեննեֆտեխիմպրոմ» ընկերությանն են պատկանում` Չեչնիայի տարածքում գտնվող մոտ 1.000 նավթահորեր, մի քանի նավթամշակող գործարան, 4 նավթակայան ու վառելիքի հետ կապված այլ ակտիվներ։