Ռուսաստանը Սիրիային օգնում է վերադառնալ բնականոն կյանքին. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի մասնակցությունը Պալմիրայի ականազերծման գործընթացին Սիրիային նորմալ կյանքին վերդարձնելու փորձ է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Ռուսաստանի համար Սիրիայի կարգավորման հարցը սկզբունքային նշանակություն ունի: Այդ երկիրը ահաբեկչությունների շրջան վերածելը հարված է այդ թվում և մեզ համար... Սկզբունքային նշանակություն ունի նաև Պալմիրայի ականազերծումը ոչ միայն նրա համար, որ այնտեղ հուշարձաններ են, այլ նաև այն պատճառով, որ Սիրիան վերադառնա իր բնականոն կյանքին»,- հայտնել է Զախարովան:
Ավելի վաղ նա Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումների ինչ-որ մերձեցում էր նկատել՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցով: Ի դեպ, նա ընդգծել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցով չի փոխվել:
.