Կրակոցներ՝ Մոսկվայի մետրոյում. կա տուժած
Անհայտ անձը Մոկսվայի մետրոյի կայարաններից մեկում վիրավորել է ուղևորներից մեկին՝ կրակելով նրա վրա: Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Ականատեսների խոսքով՝ հանցագործը «Калужская» կայարանից դուրս է եկել վագոնից և թաքնվել դեպքի վայրից, այժմ նրան փնտրում են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով: Տղամարդուն սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան առաջին բուժօգնություն են ցույց տվել:
Վերջին օրերիս արդեն երկրորդ անգամ է նման դեպք տեղի ունենում մոսկովյան մետրոյում: Ապրիլի 5-ին մետրոյում վիճել էին երկու տղամարդ: Վեճի ընթացքում մեկը մյուսին կտրող-ծակող գործիքով վիրավորել էր:
Ավելի ուշ հաղորդվել է, որ մետրոյում կրակ բացած անձը բերման է ենթարկվել: