Շատ ծիծաղելի է, որ ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեն չիրականացվեց Ուկրաինայում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիդեռլանդների հանրաքվեի արդյունքները: Այս մասին գրում է Լifenews.ru-ն:
«Շատ ծիծաղելի է, որ ամբողջ աշխարհը քննարկում է Նիդեռլանդներում ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ասոցիացիայի վերաբերյալ հանրաքվեի արդյունքները: Ոչ ոք չի հարցնում, թե ինչու նման հանրաքվե առաջին հերթին չի իրականացվել հենց Ուկրաինայում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցիացիայի հարցով հանրաքվեի արդյունքում դեմ էին քվեարկել Նիդեռլանդների բնակչության 32.2%-ը: