Ռուսաստանն Ադրբեջանին է վերադարձրել ներկրված 20 տոննա կաթի փոշին
Ռուսաստանի Դաշնության իշխանությունները հետ են վերադարձրել Ադրբեջանից ներկրված 20 տոննա կաթի փոշին: Նշվում է, որ համապատասխան արտադրամասն իր արտադրանքը ռուսական շուկա արտահանելու իրավունք չի ունեցել։ Արգելված ապրանքը հայտնաբերվել է Դաղստանի տարածքի անցակետերից մեկում։ Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ արտադրող-արտահանող ընկերությունը ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության թույլտվությունը չի ունեցել։