Փախստականների խնդիրը լուծելու համար պետք է վերականգնել Սիրիայի պետականությունը.Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սիրիայում Ռուսաստանի նպատակն է պետականության ամրապնդումը:
Այդ մասին նա հայտնել է ԶԼՄ-ների տարածաշրջանային և տեղական` «Ճշմարտություն և արդարություն» անվանումով 3-րդ մեդիաֆորումի ժամանակ, որն ընթանում է Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով, որպեսզի լուծվի փախստականների հարցը` առաջին հերթին հարկավոր է վերականգնել Սիրիայի պետականությունը, որպեսզի այնտեղից մարդիկ չհեռանան:
«Այդ առումով մեր զինված ուժերն ամբողջովին կատարել են իրենց առաջադրանքը»,- ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ վերականգնվել են ինչպես պետական ենթակառուցվածքները, այնպես էլ Սիրիայի բանակը: