Մոսկվան չեղյալ է հայտարարել 3-րդ միջազգային հակաթմրանյութային նախարարական համաժողովը
Ռուսաստանի իշանությունները եղյալ են հայտարարել Մոսկվայում կայանալիք 3-րդ միջազգային հակաթմրանյութային նախարարական համաժողովը, որը պետք է անցկացներ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Սա պետության որոշումն է»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Ապրիլի 5-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թմրանյութերի վերահսկումը հանձնարարել է Ներքին գործերի նախարարությանը: Այդ մասին նա հայտնել է ՆԳ-ի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևվի, ՆԳՆ-ի ներքին զորքերի հրամանատար Վիկտոր Զոլոտովի հետ հանդիպման ժամանակ: