Նրանք, ովքեր այսօր խոսում են ազատության մասին, ոչինչ չգիտեն դրա մասին. պատրիարք Կիրիլ
Ռուսական եկեղեցու առաջնորդը կոչ է արել իսկական ազատությունը չշփոթել այն կարգախոսների հետ, որոնք մարդիկ օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ազատությունը մարդուն ուժեղ, անկախ ու կարող է դարձնում ամեն հարցում: Մարդ կորցնում է ազատությունը, երբ սկսում է չվերահսկել իր մտքերն ու արարքները: Երբ մարդ տկար է, ապա ի վիճակի չէ դիմակայել արտաքին հանգամանքների ճնշմանը: Մենք չենք կարող դիմակայել հարձակումներին, քանի որ ներքուստ անազատ ենք»,-Մոսկվայի տաճարում պատարագից հետո ասել է պատրիարք Կիրիլը:
Նա ասել է, որ այսօր շատերն են ազատության մասին որպես բարձրագույն արժեք խոսում, սակայն քչերն են հասկանում դրա իրական արժեքը:
Պատրիարք Կիրիլը ռուսական հին ավանդույթի օրինակ է բերել. «Ազատություն տվեք վանդակի թռչունին և նա իր ամբողջ բջիջներով կձգտի ազատության»:
Ռուսական եկեղեցու առաջնորդը համոզված է, որ այս ամենի գաղնիքը դեպի երկինք ձգտելն է և ինքն իրեն հաղթելու ցանկությունը: