Հրապարակվել է կործանված «Boeing-737»-ի սև արկղերի տվյալները (տեսանյութ)
Կործանված «Boeing-737»-ի սև արկղերի տվյալները հնարավորություն են տվել մասնագետներին կազմել «Boeing-737»-ի հետ կատարված իրադարձությունների տեսագրությունը: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Նախնական տվալներով՝ վայրէջք կատարելու համար օդաչուն նախ երկրորդ անգամ վայրէջքի փորձ կատարելու որոշում է կայացրել՝ այդ մասին տեղյակ պահելով դիսպետչերին: Այնուհետև նա բարձրություն է «հավաքել»՝ 1500 մետր բարձրությունից անցնելով 2500 մետրի: Սակայն ստեղծված խնդիրների պատճառով ինքնաթիռը հասել է մինչև 4550 մետրի:
Ինքնաթիռն ընկել է թռիչքուղու հատվածում:
Մանրամասները՝ տեսանյութում: