Հետաքրքիր փաստեր հայելիների մասին
![](/timthumb.php?src=upload/17310.png&w=450)
Հայելին պատմության մեջ հայտնվել է դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում: Առաջին ապակե հայելիները ստեղծել են հռոմեացիները մ.թ. 1 դարում: Միջնադարի սկզբում ապակե հայելիներն անհետանում են, քանի որ բոլոր կրոնական ուղղությունների ղեկավարները հայտարարում են, թե հայելու ապակուց աշխարհին նայում է հենց ինքը՝ սատանան:
Միջնադարյան Եվրոպայում եթե կնոջ մոտ հայտնաբերում էին ծուռ հայելի, ապա նրան այրում էին խարույկի վրա՝ որպես վհուկի:
Ֆրանսիացի մի բարոնուհի հրաժարվել է իր ողջ ունեցվածքից, որպեսզի ձեռք բերի իր հավանած հայելին:
16-րդ դարում մոգերը հայելու միջոցով կարողանում էին փոխել ապագան, կանչել հոգիների կամ այլ ծիսակատարություններ անել:
Ճապոնիայում հայելին ամենապիտանի նվերներից մեկն է:
Ժամանակակից հոգեբանները խորհուրդ են տալիս ներքին լարվածությունից ազատվելու համար հաճախակի զրուցել հայելու հետ: