Տրդատ «Ա». Հռանդեայի ճակատամարտը
![](/timthumb.php?src=upload/54039.png&w=450)
Տրդատ Ա
Հռանդեայի ճակատամարտը
Հայաստանում Արշակունիների արքայատոհմի հիմնադիր Տրդատ Ա-ն եղբոր՝ պարթեւ արքա Վաղարշ Ա-ի աջակցությամբ, երկարատև կռիվներ է մղել Հռոմի դեմ: Տրդատի վարած մարտերից ամենաուշագրավը 62 թ. Հռանդեայի /Եռանդ/ ճակատամարտն է:
Հայ և պարթև դաշնակից զորքերի դեմ է դուրս գալիս Պետոսի գլխավորած հռոմեական 66 հազարանոց բանակը: Հակառակորդի դեմ ակտիվ գործողություններ է իրականացնում հայոց այրուձին, որին հաջողվում է ոչ միայն կասեցնել լեգեոնների արշավանքը դեպի Տիգրանակերտ, այլեւ ջախջախել Հայկական Տավրոսի լեռնանցքներում տեղակայված հռոմեական կայազորները: Հայտնվելով պաշարման մեջ եւ տեսնելով, որ հոխորտանքներն ու սպառնալիքները որեւէ ազդեցություն չեն թողնում Վաղարշի եւ Տրդատի վրա, ինչպես նաեւ գիտակցելով, որ դիմադրությունն անհույս է՝ Պետոսը ստիպված հաշտություն է խնդրում հռոմեացիների համար ամոթալի պայմաններով: Հռոմեացի զինվորները պետք է անցնեին նիզակների լծի տակով: Այն պատրաստվում էր երեք կամ հինգ նիզակներից: Գետնի մեջ խրվում էին երկու կամ երկուական խաչված նիզակներ, որոնց վրա դրվում էր երրորդը կամ հինգերորդը' մոտ մեկ մետր բարձրությամբ: Հանելով սպառազինությունն ու վերնազգեստը' պարտված զինվորները խոնարհվելով անցնում էին այդ լծի տակով, ինչը մեծագույն ստորացում էր համարվում զինվորականի համար: Նվաստացած բանակով Պետոսը ոչ թե հեռանում, այլ բառի բուն իմաստով փախչում է Հայաստանից: Մեկ օրում նրանք անցնում են 60 կմ՝ ճանապարհին լքելով իրենց ուժասպառ եւ վիրավոր զինակիցներին: Երկու տարի անց, ճակատամարտի վայրում, ստորագրվում է Հռանդեայի հաշտությունը, որով ավարտվում է տասնամյա պատերազմը եւ կարճատեւ խաղաղություն հաստատվում տարածաշրջանում:
Հայե՛ր, գիտե՞ք, որ. ֆեյսբուք