Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի: