Պետք է լինեն այնպիսի երաշխիքներ, որոնց դեպքում Պուտինը այլևս երբեք չի հարձակվի․ ամերիկացի սենատոր

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի, եթե Կիևը Վաշինգտոնի հետ համաձայնագիր ստորագրի ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ:
«Պետք է լինեն այնպիսի երաշխիքներ, որոնց դեպքում Պուտինը այլևս երբեք չի հարձակվի»,- նշել է Գրեմը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որ Ուկրաինայում ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին եղավ Աֆղանստանում:
Սենատորը կոչ է արել նաև շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ այդ թվում զենքի մատակարարմամբ:
«Այս պատերազմը կավարտվի, եթե մենք համաձայնագիր ստորագրենք ուկրաինական օգտակար հանածոների մասին»,- հավելել է Գրեմը: