Ես արդեն հոգնել եմ այս հարցից. Անչելոտի

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Օսասունայի» դեմ կայանալիք հանդիպմանը ընդառաջ Մադրիդ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է թիմի բրազիլացի հարձակվող Վինինսիուս Ժունիորի նոր պայմանագրի վերաբերյալ հարցին։
«Նո՞ր պայմանագիր Վինիսիուսի հետ։ Ես արդեն հոգնել եմ այս հարցից։ Ես չեմ անհանգստանում, քանի որ նա երջանիկ է այստեղ։ Մենք նույնպես ուրախ ենք այդ կապակցությամբ։ Ասելու բան այլևս չունեմ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ նախախաղային ասուլիսի ժամանակ նշել է իտալացի մասնագետը։
Նշենք, որ «Օսասունա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայնա վաղը՝ փետրվարի 15-ին, Երևանի ժամանակով 19։15-ին։