Սիրիայում գրոհայիններն ականանետային ռմբակոծման են ենթարկել Դամասկոսի կենտրոնն ու ծայրամասերը
Օգոստոսի 31-ին Սիրիայի զինված ընդդիմության գրոհայիններն ականանետներից կրկին ռմբակոծել են Դամասկոսի կենտրոնի և ծայրամասերի բնակելի թաղամասերը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ ոստիկանության տեղեկությունների Զբալտանի շրջանում արկի պայթյունի հետևանքով զոհվել է 1 մարդ, իսկ 3-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Իսկ հարևանությամբ գտնվող Էշ-Շագուրեում բեկորային վնասվածքներ են ստացել 8խաղաղ բնակիչները: Այնտեղ արկերն ընկել էին Աբու Դիր Ալ-Գաֆարի մզկիթի մոտ: