«Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա
Հունիսի 27-ին, ժամը 17.20-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է քննություն։