Բացի Գերմանիայից, բոլորը դեմ են Ռուսաստանին
Օգոստոսի 30-ին տեղի կունենա Եվրամիության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել Ռուսաստանի դեմ իրականացվելիք պատժամիջոցների հարցը: Այսօր արդեն Բրյուսել է ժամանել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի դեմ ընդլայնել պատժամիջոցների ցանկը»,-հաղորդում է «Գերմանիայի ձայնը»:
Նախօրեին նախարարները որոշել էին նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և այդ նպատակով օգոստոսի 29-ին հավաքվել էին Միլանում: Նրանք խիստ քննադատել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելյան սահմանին զորքերի ծավալած գործողությունների համար, իսկ որոշները փաստել են նաև, որ տեղի ունեցել նույնիսկ ներխուժում: Գերմանիայի ներկայացուցիչ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայրը որևէ որակավորում տալուց ձեռնպահ է մնացել:
Դանիայի ԱԳ նախարար Մարտին Լիդեգորը նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ն պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի նվազեցնի կախվածությունը ռուսական էներգակիրներից: Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները չպետք է լինեն նախկին ընդունածների նման: Նրա կարծիքով «այն պետք է լինի ինչ-որ ուրիշ բան»: Վերջինիս էստոնացի գործընկեր Ուրմաս Պաետը պահանջել է ներդնել «իսկապես ցավալի» պատժամիջոցները: