Երևան, 01.Մայիս.2024, 00:00 |
Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո... Աստղագուշակ` մայիսի 1-ի համար ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխա... Քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի փակել են ... Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր Հրդեհ` Ալավերդի քաղաքում. մեքենան այրվել է Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման հա... Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանայ... Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի ... Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու ... Ժերար Դեպարդյեն ազատ է արձակվել. փաստաբան Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմ... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այ... Ջուր չի լինի Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխ... Երևանյան դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխ... Երևանը պատրաստ է ներդրում ունենալ Գազայի հատվ... Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշ... Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադա... Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարա... Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր ... ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրութ... «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրն... ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել... Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարա... Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետ... Պետր Պավելը կարծում է, որ Չեխիան պետք է անցնի... Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ ... Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք ... Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահու... Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձ... ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռ... Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում հրդեհվել են բն... Զբոսաշրջիկների թիվը 3%–ով նվազել է Ընդլայնումը կենսական նշանակություն ունի Եվրամ... Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դո... Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր... Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներ... Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց չենք ուզում չաշ... Վրաստանում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր ... Ուկրաինայի վստահությունը ՆԱՏՕ-ում իր դաշնակից... Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստ... Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերվա... Դեսպան Մակունցը փորձագետներին ներկայացրել է Հ... Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լին... Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձա... Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, ք... Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն հեռախոսազրույց են ուն... Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մ... Վարդենիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբեր... Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև ռազմարդյունա... Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող. ՔԿ-ն մ... «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել ... Տավուշից գյուղեր հանձնելով` Հայաստանի դարպասն... Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերմա... Գավառում 67-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 1... ՔՊ վարչությունը որոշել է ստեղծել Գյումրու և Մ... Պահանջում ենք 24 ժամվա ընթացքում պատասխանատվո... ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն ա... Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոց... «Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թ... Քաղաքացիներ փակել են Արշակունյաց պողոտան Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկաննե... Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկ... Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագ... Ընտրական հանցագործությունների և այլ խախտումնե... «Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայու... G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից... Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօր... Ռուբեն Ռուբինյանն ու Խերտ Յան Կուպմանին քննար... «Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիս... Ֆրանսիայի Ազգային ժողովը ասորիների կոտորածներ... 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի.... «Սա միայն Տավուշի խնդիրը չէ»․ Հանուն հայրենիք... Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել... ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը... Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատո... Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողութ... Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլե... Լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պա... Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային հավսար-զգաստ ա... ՆԳ նախարարությունը և Ասիական զարգացման բանկը ... Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությո... «Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսած... Պայթուցիկի նմանվող առարկա են նետել հյուրանոցա... Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հա... Հայաստանի իշխանությունների գործողությունները ... Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադա... Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմու... Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոն... Դարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մաս... 113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տ... Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ... Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել ... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվե... Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն Հայաստան... Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդ...

Եթե Ռուսաստանը փլուզվի, բոլորը կմնան փլատակների տակ. Լուկաշենկո

ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՒՂԵՐՁՆԵՐԸ

Վլադիմիր Պուտինը շարունակում է ուղերձները հունիսի 24-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված ապստամբության վերաբերյալ՝ անդրադառնալով դրա ընթացքին, ուժայինների գործողություններին և ճգնաժամի հանգուցալուծմանը:

Կրեմլի հրապարակում նա ուղերձով դիմել է պաշտպանության նախարարության, Ազգային գվարդիայի, Անվտանգության դաշնային ծառայության, ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներին:

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Դուք փրկել եք մեր Հայրենիքը ցնցումներից, փաստացի կանգնեցրել եք քաղաքացիական պատերազմը։ Ցավոք, ապստամբների հետ առճակատման ժամանակ զոհվել են մեր օդաչուները։ Բայց ապստամբության մեջ ներքաշված մարդիկ տեսան, որ բանակն ու ժողովուրդն իրենց հետ չեն։

Պաշտպանության նախարարության զինծառայողների հետ հանդիպմանն էլ Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվայում միշտ հարգել են «Վագների» մարտիկներին ու հրամանատարներին, և որ ընկերության ֆինանսավորումն ամբողջությամբ ապահովել է պետությունը:

Վլադիմիր Պուտին - Միայն 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մայիսը պետությունը բյուջեից 86 միլիարդ 262 միլիոն ռուբլի է հատկացրել «Վագների» համար։ Ապահովագրական վճարների համար էլ տրամադրվել է ավելի քան 110 միլիարդ ռուբլի: Հուսով եմ՝ ոչ ոք ոչինչ չի գողացել կամ գոնե քիչ է գողացել: Համենայն դեպս, այս հարցով կզբաղվենք:

ՌՈՍԳՎԱՐԴԻԱՅԻ ՈՒԺԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ԾԱՆՐ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ. ԶՈԼՈՏՈՎ

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Ազգային գվարդիայի ղեկավարը: Վիկտոր Զոլոտովը չի բացառել, որ Պրիգոժինին զինված ապստամբության է դրդել հենց Արևմուտքը: Նա հավելել է, որ Վագների խումբը շատ արագ տեղաշարժվել է Ռուսաստանի տարածքով, քանի որ ռուսական ուժերը հիմնականում կենտրոնացած են եղել Մոսկվայի մերձակայքում:

Զոլոտովի խոսքով՝ տեղի ունեցածից հետո, ՌԴ նախագահի հետ խորհրդակցության արդյունքում, որոշում է կայացվել Ռոսգվարդիայի ուժերը համալրել ծանր տեխնիկայով, այդ թվում՝ տանկերով:

«ՎԱԳՆԵՐԻ» ՄԱՐՏԱԿԱՆ ՓՈՐՁՆ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՄԱՐ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ

Զինված ապստամբության վերաբերյալ ելույթ է ունեցել նաև Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում սպաների պարգևատրման ժամանակ հաստատել է՝ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը Բելառուսում է: Նա շեշտել է՝ «Վագների» մարտիկներից վախենալ պետք չէ, նրանց մարտական փորձը օգտակար կլինի Բելառուսի համար:

Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուսի նախագահ) - «Վագների» մարտիկները դեռ Լուգանսկում են: Նրանցից ոմանք մտադիր են պայմանագիր կնքել ՊՆ-ի հետ։ Պրիգոժինին առաջարկել եմ բելառուսական լքված զորամասերից մեկը՝ որպես «Վագներ»-ի ճամբար, սակայն Բելառուսի տարածքում զինյալների հավաքագրման կետեր չեն լինի:

Բելառուսի նախագահը տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է իր պահանջներից, այդ թվում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնանկության պահանջից։ Լուկաշենկոն նաև կարծիք է հայտնել, որ Շոյգուին երբեմն անտեղի քննադատում են.

«Իսկ նա շատ բան է արել», - ասել է Բելառուսի նախագահը:

Նա հայտարարել է՝ եթե Ռուսաստանը որպես պետություն փլուզվի, «բոլորը կմնան փլատակների տակ»։ Նա մտահոգություն է հայտնել, որ համաշխարհային նոր հակամարտության սպառնալիքը երբեք այնքան մեծ չի եղել, որքան այսօր։

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՌԴ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ՀԵՏ. ԲԱՅԴԵՆ

Ռուսաստանում Եվգենի Պրիգոժինի զինված ապստամբության մասին առաջին անգամ խոսել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա վստահեցրել է, որ Արևմուտքը որևէ կապ չունի տեղի ունեցածի հետ:

Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Ես այդ օրը Zoom-ով խոսեցի մեր հիմնական դաշնակիցների հետ: Նրանք համաձայնեցին, որ մենք չպետք է Պուտինին առիթ տանք՝ մեղադրելու Արևմուտքին, ՆԱՏՕ-ին: Դա ռուսական համակարգի ներքին պայքար էր: Վաշինգտոնը, անկախ Ռուսաստանում հետագա զարգացումներից, կշարունակի աջակցել Ուկրաինային:

Բայդենը հավելել է՝ կշարունակեն գնահատել Ռուսաստանում տեղի ունեցածի հնարավոր հետևանքները, այդ թվում՝ Ուկրաինայի համար։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ դեռ վաղ է հստակ եզրակացություններ անել՝ ուր է տանում այս ամենը:

ԲՈՐԵԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՌԴ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Թեմային անդրադարձել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, շեշտել՝ տեղի ունեցածը ցույց է տալիս Ռուսաստանի քաղաքական համակարգի և ռազմական ուժի թույլ կողմերը:

«Այնուհանդերձ, Եվրոպայի համար բավական վտանգավոր կլիներ, եթե կործանվեր մոլորակի ամենամեծ միջուկային տերություններից մեկը», - նշել է Բորելը:

ՊՐԻԳՈԺԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԶԻՆՎԱԾ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ

Երեկ՝ հունիսի 24-ից հետո առաջին անգամ, Եվգենի Պրիգոժինը ևս հանդես է եկել հայտարարությամբ, ներկայացրել զինված ապստամբության շարժառիթները: Նրա խոսքով՝ ապստամբությունը գործող իշխանությունը տապալելու նպատակ չի ունեցել:

«Մեր նպատակն էր կանխել «Վագների» ոչնչացումը և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ոչ պրոֆեսիոնալ գործողություններով սխալներ թույլ տվեցին հատուկ ռազմական գործողության ժամանակ»,- նշել է Պրիգոժինը՝ հավելելով, որ իրենց գործողությունները ի ցույց դրեցին երկրում անվտանգության ոլորտում առկա լուրջ խնդիրները։

Աղբյուրը

դիտվել է 252 անգամ
Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո... Աստղագուշակ` մայիսի 1-ի համար ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխա... Քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի փակել են ... Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր Հրդեհ` Ալավերդի քաղաքում. մեքենան այրվել է Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման հա... Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանայ... Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի ... Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու ... Ժերար Դեպարդյեն ազատ է արձակվել. փաստաբան Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմ... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այ... Ջուր չի լինի Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխ... Երևանյան դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխ... Երևանը պատրաստ է ներդրում ունենալ Գազայի հատվ... Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշ... Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադա... Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարա... Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր ... ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրութ... «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրն... ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել... Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարա... Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետ... Պետր Պավելը կարծում է, որ Չեխիան պետք է անցնի... Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ ... Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք ... Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահու... Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձ... ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռ... Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում հրդեհվել են բն... Զբոսաշրջիկների թիվը 3%–ով նվազել է Ընդլայնումը կենսական նշանակություն ունի Եվրամ... Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դո... Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր... Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներ... Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց չենք ուզում չաշ... Վրաստանում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր ... Ուկրաինայի վստահությունը ՆԱՏՕ-ում իր դաշնակից... Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստ... Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերվա... Դեսպան Մակունցը փորձագետներին ներկայացրել է Հ... Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լին... Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձա... Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, ք... Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն հեռախոսազրույց են ուն... Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մ... Վարդենիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբեր... Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև ռազմարդյունա... Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող. ՔԿ-ն մ... «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել ... Տավուշից գյուղեր հանձնելով` Հայաստանի դարպասն... Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերմա... Գավառում 67-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 1... ՔՊ վարչությունը որոշել է ստեղծել Գյումրու և Մ... Պահանջում ենք 24 ժամվա ընթացքում պատասխանատվո... ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն ա... Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոց... «Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թ... Քաղաքացիներ փակել են Արշակունյաց պողոտան Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկաննե... Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկ... Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագ... Ընտրական հանցագործությունների և այլ խախտումնե... «Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայու... G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից... Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօր... Ռուբեն Ռուբինյանն ու Խերտ Յան Կուպմանին քննար... «Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիս... Ֆրանսիայի Ազգային ժողովը ասորիների կոտորածներ... 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի.... «Սա միայն Տավուշի խնդիրը չէ»․ Հանուն հայրենիք... Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել... ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը... Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատո... Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողութ... Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլե... Լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պա... Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային հավսար-զգաստ ա... ՆԳ նախարարությունը և Ասիական զարգացման բանկը ... Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությո... «Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսած... Պայթուցիկի նմանվող առարկա են նետել հյուրանոցա... Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հա... Հայաստանի իշխանությունների գործողությունները ... Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադա... Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմու... Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոն... Դարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մաս... 113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տ... Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ... Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել ... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվե... Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն Հայաստան... Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan