Կիևը ևս կհրաժարվի Գիորգիևյան ժապավեններից
Կիևը հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումները կանցակացնի առանց Գիորգիևյան ժապավենների: Դրան կփոխարինեն եվրոպական նշանակություն ունեցող խորհրդանիշներով, այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով ՊՆ-ի մամլո ծառայությանը և ուկրաինական ազգային հիշողության ինստիտուտին: Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը կփոփոխվի, չի լինի շքերթ Կերշատնիկում, որտեղով ամեն տարի վետերաններն անցնում են Գիորգիևյան ժապավեններով:
Կենտրոնական փողոցից միջոցառումը կտեղափոխվի «Հայրենական Մեծ պատերազմի պատմության ազգային թանգարանի» տարածք, որտեղ տեղի կունենա նաև զինտեխնիկայի ցուցադրություն:
Ավելի վաղ Կիևի քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ մայիսի 9-ին չի անցկացվի Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակին նվիրված զորահանդես:
Ինչպես տեղեկացրել էինք, Բելառուսի ընդիմությունը ևս կոչ է արել արգելել Գիորգիևյան ժապավենները: