«Անվերջության ժապավեն» քանդակը կրկին վանդալիզմի է ենթարկվել
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել՝ հորդորելով խստորեն պահպանել հակահամաճարակային նորմերը և պատվաստվել.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Աշխարհով մեկ տարածված COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է՝ ուղղված մեր քաղաքացիական գիտակցությանն ու հանրային կյանքի հանդեպ պատասխանատվության զգացումին: Եվ այդ մարտահրավերին դիմակայելու միայն մեկ ճանապարհ կա՝ քաղաքացիական գիտակցության բա՛րձր աստիճանի դրսևորում ու յուրաքանչյուր մակարդակում հանրային պատշա՛ճ վերահսկողության սահմանում:
Ես համոզված եմ, որ միմիայն կողքինի առողջության ու կյանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ու հարգանքի դրսևորման միջոցով մենք կարող ենք հաղթանակած դուրս գալ այս պայքարից:
Առանձնահատուկ հորդորում եմ՝ միանալ համավարակի դեմ միասնական պայքարին, խստորեն պահպանե՛լ սահմանված հակահամաճարակային նորմերը և պատվաստվել՝ կանխելով վարակի տարածումը:
Պատվաստվե՛ք, եղե՛ք առողջ, մի՛ վտանգեք ձեր և ձեր հարազատների կյանքը։
պատվաստվիր ու պաշտպանվիր»,- գրել է նախարարը: