Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստան-ԵՄ համաձայնագրին
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:
Այս մասին թվիթերում գրառում է կատարել Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանատունը:
Հիշեցնենք, որ համաձայնագիրն արդեն վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի կողմից:
Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:
Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը: