Սարսափելի քանակությամբ ականջմտնուկների պատճառով տղամարդուն խորհուրդ են տվել այրել տունը (տեսանյութ)
Սոցիալական ցանցերի օգտատերերը ավստրալացի Ֆինչ Հեթթոնին խորհուրդ են տվել այրել իր տունը՝ նրա հրապարակած վիդեոհոլովակից հետո: Տեսանյութում նկարահանված կադրերում իր տան բակը ամբողջովին լցված է միջատներով:
The Daily Mail-ը նշում է‚ որ ականջմտնուկները պատել էին նույնիսկ մանկական սայլակը‚ որը բակից մի փոքր այն կողմ էր կանգնած:
Հեթթոնը նկարահանել է մանկական սայլակը՝ ամբողջովին:
«Եվ‚ չնայած նրանց ներկայությունը նորմալ է տարվա այս եղանակի համար‚ չեմ հիշում‚ որ մեկ տարի առաջ այսքան վատ լիներ»- հայտնել է տղամարդը՝ խնդրելով մի խորհուրդ տալ այս դեպքի համար:
«Այրիր տունդ և փախիր»‚ - խորհուրդ են տվել հետևորդները: