Փհենյանում մարզիկը ցուցադրել է մեկ ձեռքով էսկալատոր բարձրանալու կարողությունը (տեսանյութ)
Շվեյցարացի լեռնադահուկորդ Ֆաբիան Բոշը ցուցադրել է իր կարողությունը՝ օրիգինալ կերպով բարձրանալ էսկալատորով:
Տեսանյութը 20-ամյա ֆրիստայլիստը հրապարակել է Instagram-ում, որը կարճ ժամանակ անց մեծ տարածում է գտել, փոխանցում է Sky Sports-ը:
«20 տարեկան եմ, բայց դեռ չգիտեմ՝ ինչպես օգտվել այդ բանից: Ես ամեն ինչ ճիշտ եմ անում, չէ՞», - մեկնաբանել է մարզիկը՝ իր տեսանյութը: