Այսօր Սոչիում կվիճարկվեն առաջին մեդալները
Սոչիում այսօր Օլիմպիական խաղերի շրջանակներում կվիճարկվեն առաջին մեդալները՝ 5 մարզաձևում: Այս մասին գրում է Polit.ru-ն:
Մոսկվայի ժամանակով ժամը 12։45-ին տղամադկանց միջև կսկսվի սնոուբուրդի մրցակցությունը:Այնուհետև, սկիատլոն՝ 7.5 կմ ազատ ոճով, կմասնակցեն կանայք`ժամը 14:00-ին:
Չմշկավազք. 5000 մետր, տղամարդիկ՝ 15։30
Բիատլոն. 10 կմ, սպրինտ, տղամարդիկ՝ 18։10
Ֆրիսթայլ. մոգուլ, կանայք՝ 23։10
Նշենք, որ Սոչիի 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնում են դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: