Մերձավոր Արևելքում հայերի գլխին կրկին բնաջնջման վտանգ է կախված
Ինչպես տեղյակ ենք, Իրաքի Քրդական ինքնավարության տարածքում վերջերս տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի արդյունքում տեղի բնակչության ճնշող մեծամասնությունը Այո ասեց Քրդստանում անկախ պետականության հաստատման գաղափարին :Հիշենք նաև, որ քրդական ինքնավարության կազմում նախկինում չգտնվող Քրքուքը նույնպես մասնակցեց հանրաքվեին :Սա նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում :Գիտենք նաև, որ Իրաքի կենտրոնական իշխանություններն լսել անգամ չեն ուզում Քրդստանում անկախության հռչակման մասին: Գիտենք նաև, որ արդեն ուժային գործողությունների է դիմել պաշտոնական Բաղդադը: Այս ուժային գործողություններին հիմնական դերակատարություն ունեն շիա ծայրահեղական ռազմականացված ջոկատները, որոնք կրում են Իրանի Իսլամական Հանրապետության մեծ ազդեցությունը, եթե չասենք, որ նրան են ենթարկվում :
Քրքուքում և բուն Քրդստանում Շիական վերը նշված խմբավորումները սկսել են սունի քրդերի ավեր և կոտորած:Քրդերը զանգվածաբար փախչում են Էրբիլ :Ի դեպ նույն օգտատիրոջ էջից տեղեկանում ենք, որ այդ շիական ջոկատները հիմնականում կազմված են էթնիկ թուրքմեններից:
Սադդամի երկաթյա կառավարման տարիների ընթացքում Էթնոկրոնական համայնքները իրենց տեղը գիտեին, բայց նրա ռեժիմի ապօրինի տապալումից հետո նրանք բոլորը գլուխ բարձրացրեցին:Անմիջապես ամերիկյան ներխուժումից հետո Քրքուքում իշխանության համար արյունալի բախումներ եղան քրդերի և թուրքմենների միջև :Այժմ թուրքմեններն իրենց շանսն են օգտագործում:
Իսկ ի՞նչ կապ ունենք մենք: Այդ թուրքմենները սերտ կապերի մեջ են նաև ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների ու ազգայնական շրջանակների հետ: Դժվար իրենք նաև հայերի կոտորած կազմակերպելու առիթը բաց թողնեն: Ի դեպ սա այն թուրքմեններն էին, որ 2016 ի ապրիլին կամավորագրվում էին Արցախ գալու և մեր գնդակներից ընկնելու:
Ի՞նչ անել: Պետք է մեր ԱԳՆ և այլ լծակներով դիմել մեր բարեկամ Իրանին, որ զսպի դրանց:
Տիգրան Մկրտչյան. Ֆեյսբուք