Իրաքի Քիրքուք քաղաքում այս պահին անհանգիստ է
Մինչ իրաքյան և այլ դաշնակից ուժեր շարժվում են Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի ուղղությամբ, «Իսլամական պետություն»-ը հայտարարեց, որ գրավել է ոչ պակաս կարևոր Քիրքուք քաղաքի կեսը:
Հիշեցման կարգով նշեմ, որ Քիրքուքն ու հարակից բնակավայրերը էներգակիրներով հարուստ մի տեղանք է, համարվում է Հյուսիսային Իրաքի նավթաարդյունաբերության կենտրոնը, նավթի պաշարներով աշխարհի խոշորագույններից մեկն է:
2 տարի առաջ այն գրավվեց քրդական ուժերի կողմից, որոնք քաղաքը հայտարարեցին Իրաքյան Քուրդիստանի անբաժան մաս: Քաղաքը վաղուց է հանդիսանում կռվախնձոր սուննիական արաբական ցեղերի, շիաների, թուրքոմանների և քրդերի միջև:
Սարգիս Գրիգորյան. ֆեյսբուք: