Լևոն Մկրտչյանը՝ ՀՀԿ - «Ծառուկյան» հնարավոր դաշինքի մասին
Այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ մինչ 2018 թվականը չի ցանկանում որէ մեկնաբանություն անել ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև կոալիցիա կազմելու լուրերի առնչությամբ:
«Ես քսան տարուց ավելի է՝ քաղաքականության մեջ եմ, ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել մի բան, որը որևէ հիմք չունի, կգա 2018 թվականը՝ կտեսնենք, քաղաքական նոր իրավիճակ կլինի, այն ժամանակ էլ կխոսենք»,- ասաց նախարարը:
Այն հարցին, թե որպես դաշնակցական՝ ինչպես է մեկնաբանում դաշնակցական մարզպետների վերջին փոփոխությունները, ԿԳ նախարարը նշեց, որ մարզպետները պարզապես անցել են այլ աշխատանքի և շարունակելու են աշխատել ՀՅԴ-ում: