Հուլիսի 6-ին կգումարվի Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան
Հուլիսի 6-ին կգումարվի Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան: Այս մասին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց այսօրվա նիստի ավարտին:
Արտահերթ նստաշրջանը կգումարվի ԱԺ 49 պատգամավորների նախաձեռնությամբ:
Օրակարգում կլինեն 2016 թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև պետական մարմինների մի շարք հաշվետվություններն ու հաղորդումները: