Նավթի համաշխարհային գները աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի օգոստոսյան մատակարարումները բարձրացել են 0.75 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 45,47 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները սեպտեմբերի դրվածքով բարձրացել են 0.73 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 48.14 դոլար: