Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը. ուղիղ միացում
Այսօր՝ հուլիսի 4-ին, մեկնարկեց Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանը, որը գումարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ:
Այսօրվա նիստի օրակարգում է կառավարության ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: