Նավթի համաշխարհային գները նվազում են
Էլեկտրոնային սակարկությունների ընթացքում Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի հուլիսյան մատակարարումները նվազել են 0.19 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 44.55 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները օգոստոսի դրվածքով նվազել են 0.16 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 47.21 դոլար: