Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի օգոստոոսյան մատակարարումները նվազել են 0,32 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 46,25 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները սեպտեմբերի դրվածքով նվազել են 0,27 տոկոսով՝ կազմելով 48,71 դոլար: