2016թ-ի ամենավտանգավոր գաղտնաբառերը
«Keeper» հավելվածը հրապարակել է 2016 թվականի ամենատարածված գաղտնաբառերի ցանկը, որոնց օգտագործումը անվտանգ չէ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Digital Trends»-ին:
«Keeper»-ը զննել է 10 միլիոն օգտատերերի գաղտնաբառերը, որոնք հայտնի են դարձել 2016 թվականին արված բազմաթիվ արտահոսքերի շնորհիվ: Հայտնիությամբ առաջին հորիզոնականում արդեն երկրորդ տարին է, ինչ «123456» կոմբինացիան է, երկրորդ հորիզոնականում դրա երկարացված տարբերակն է՝ «123456789», իսկ երրորդում՝ «qwerty»-ն: Ցանկի այլ ներկայացուցիչների թվում են «111111», «password», «123123 » և թվերի ու տառերի այլ համադրություններ:
Բացի այդ, ցանկում են նաև «18atcskd2w» և «3rjs1la7qe» համադրություններ, որոնցից, փորձագետների կարծիքով, օգտվում են բոտերը, երբ սպամ են տարածում: