Ջամալան և Սավչենկոն չեն փրկի Պորոշենկոյին
Մայիսի 25-ին լրացավ Պորոշենկոյի նախագահության երկրորդ տարին: Այսօր սոցիոլոգիական հարցումները խոսում են նրա մասին, որ այս երկու տարում Պորոշենկոյի վարկանիշը մի քանի անգամ ընկել է: Այս մասին հայտնում է «Свободная пресса»-ն:
Քաղաքագետ Կոստ Բոնդարենկոն կարծում է, որ Ջամալայի՝ «Եվրատեսիլ»-ում հաղթելը և Նադեժդա Սավչենկոյի՝ Ուկրաինա վերադառնալը Պյոտր Պորոշենկոյին ժամկետը ձգձգելու հնարավարություն են տվել և ձերբազատել երկու տարի արված աշխատանքի մասին անհարմար հարցերից: Բոնդարենկոյի խոսքով՝ ժամանակավորապես ոչ ոք չի խոսում այն մասին, որ երկու տարվա նախագահության ընթացքում Պորոշենկոն ոչինչ չի արել երկրի համար:
Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկի կարծիքով՝ փրկող կարող է լինել նաև Դոնբասի վերադարձը: Իրականության ժամը Պորոշենկոյի համար կգա 2016թ-ի վերջին, երբ պարզ կլինի, թե արդյոք նա ունակ է իր գլխավոր առաքելությունը կատարել: