Պորոշենկոն Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունները կանցկացնի Լեհաստանում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կմասնակցի Լեհաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյա ավարտին նվիրված տոնակատարություններին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այս մասին ասվում է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի կայքում տեղակայված հայտարարության մեջ:
Նշվում է, որ Պորոշենկոյից բացի՝ իրենց մասնացկությունն են հաստատել Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Էստոնիայի, Լիտվայի, Ռումինիայի նախագահները, ինչպես նաև Իսպանիայի և Լատվիայի խորհրդարանների ներկայացուցիչները, Սլովակիայի վարչապետը, Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը, Հունգարիայի խորհրդարանի ղեկավարի տեղակալն ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարը: