ՆԱՏՕ-ն հուլիսին զորավարժություններ կանցկացնի Կոսովոյում
Կոսովոյում ՆԱՏՕ-ի զորակազմը (KFOR) հայտարարել է հուլիսի սկզբին երկրամասի հարավ-արեւմտյան մասում զորավարժություններ անցկացնելու մասին, հաղորդում է Kosovapress-ը:
Հուլիսի 4-6-ը տեղի կունենան «Մեծ պատ» զորավարժությունները։
KFOR-ում հայտարարել են, որ զորավարժությունները պետք է նվազագույն ազդեցություն ունենան ութ քաղաքապետարանների քաղաքացիական բնակչության եւ առեւտրային գործունեության վրա:
Մայիսին Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Վյոսա Օսմանին հանդիսավորությամբ բացել է Պրիշտինայում ՆԱՏՕ-ի Defender Europe 2023 խոշորագույն զորավարժությունների փուլը եւ կոչ արել ամրապնդել դաշինքի դաշնակիցների համագործակցությունը:
Աղբյուրը՝ news.am