Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 21-27-ը:
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
▪️ Հրազդանում՝ ապրիլի 22-ին և 24-ին,
▪️ Վանաձորում՝ գրեթե ողջ շաբաթվա ընթացքում։