Զինված քաղաքացուն վնասազերծել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը
Այսօր Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց զինված քաղաքացուն վնասազերծել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։