Էկոնոմիկայի նախարարությունը հողային բարեփոխումների փորձնական ծրագիր է ներկայացրել
Հողային բարեփոխումների փորձնական ծրագիր ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Ծրագրի նպատակն է նպաստել հողերի միավորմանը, հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը, որն իրականացվելու է կազմակերպության կողմից ներկայացվող 5 բաղադրիչով․
-հողերի իրավական կարգավիճակի ճշգրտում, չօգտագործվող հողերի գույքագրում.
-հողերի առուվաճառք.
-գործարքի միջնորդություն.
-հողամասերի միավորում (կոնսոլիդացիա).
-հողերի բարելավում:
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ զանգահարելով 012 595 939, 011 523 793, 011 529 231 հեռախոսահամարներով կամ անցնելով հետևյալ հղումով: