Սիսիան-Գորայք ավտոճանապարհին Renault-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կան տուժածներ
![](/timthumb.php?src=disc/19-05-24/35ec3570aa94e1ecfc1179c1b641bf0f.jpg&w=450)
Մայիսի 19-ին՝ ժամը 04:16-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34-րդ կմ-ին Renault մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1962 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ):
Ուղևորներ Ա․ Ս․-ն (ծնված 1967 թ․), Վ․ Մ․-ն (ծնված 1969 թ.) և Լ․ Դ․-ն (ծնված 1973 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան: