Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ)
![](/timthumb.php?src=disc/18-05-24/cf667470d375b18385a6cb080b430022.jpg&w=450)
Հայ Առաքելական Եկեղեցին մայիսի 19-ին կնշի Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը:
Այս մասին նշվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ։
Մայր Աթոռը հայտնում է, որ սա առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, հավասար Հորը և Որդուն: