Երևանի Ջրաշեն թաղամասում քարաթափման հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է
Նոյեմբերի 20 - ին, ժամը 11։15 - ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրաշեն թաղամասում տեղի է ունեցել քարաթափում․ երթևեկությունը երկկողմանի փակվել է:
ԱԻՆ - ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։