Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 71,7 տոկոսով. Քերոբյան
Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 2,642 միլիարդ դոլար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունն ավելացել է 71,7 տոկոսով։
«Արտահանումը կրկնապատկվել է, ներմուծումն ավելացել է 55,3 տոկոսով։
Միեւնույն ժամանակ, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին 8 ամիսներին կազմել է 106,7 միլիոն դոլար, ինչը 2,4 անգամ ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ, Հայաստանից Բելառուս արտահանումը 2022 թվականին ավելացել է 2,6 անգամ, իսկ ներմուծումը` 2,2 անգամ։
Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին՝ 2021 թվականի համեմատ, ավելացել է 2,6 անգամ՝ հասնելով 26,6 միլիոն դոլարի։ Հայաստանից Ղազախստան արտահանումն այս տարի ավելացել է 14,6 տոկոսով, իսկ Հայաստան ներմուծումը` 5,9 անգամ։
Հայաստանի եւ Ղրղըզստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 միլիոն դոլար։ Այս ցուցանիշը 90,8 տոկոսով բարձր է անցած տարվա ցուցանիշի համեմատ»,-ասաց Քերոբյանը։