Պապուա Նոր Գվինեայի ոստիկանությունն ընտրատեղամասում գնդակահարել է մի կնոջ
Պապուա Նոր Գվինեայի ոստիկանությունն ընտրատեղամասում գնդակահարել է մի կնոջ, գրում է AP-ը։
«Նրանք (ոստիկանությունը) ուժ են կիրառել, չափից ավելի ուժ։ Դա անհիմն էր», - ABC-ին ասել է հասարակական գործիչ Էմանուել Կյանգուն, ով ներկա է եղել դեպքի վայրում:
Ոստիկանությունը կրակ բացելու մասին չի նախազգուշացրել։