Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ-ն՝ ԶԼՄ-ներում շրջանառվող տեսանյութի մասին
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է:
Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց: