Կոստա Ռիկայի ֆինանսների նախկին նախարար Ռոդրիգո Չավեսը հաղթել է նախագահի ընտրությունների 2-րդ փուլում
Կոստա Ռիկայի ֆինանսների նախկին նախարար Ռոդրիգո Չավեսը, որը մեղադրվում էր սեռական ոտնձգությունների մեջ, հաղթել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, տեղեկացրել է AP-ը։
Գերագույն ընտրական տրիբունալը հայտարարել է, որ ընտրատեղամասերի 95 տոկոսի տվյալներով Ռոդրիգո Չավեսը հաղթել է Խոսե Ֆիգերես Ֆերերային։ Նա ստացել է ընտրողների ձայների 53 տոկոսը՝ մրցակցի 47 տոկոս ձայների դիմաց։ Ձայնի իրավունք ունեցող կոստառիկացիների ավելի քան 42 տոկոսը չի քվեարկել։
Ֆիգերեսը հաշտվել է պարտության հետ արդյունքներն ստանալուց մոտ մեկ ժամ հետո։
«Կոստա Ռիկան քվեարկել է, եւ մարդիկ արտահայտվել են»,- ասել է Ֆիգերեսը։ «Որպես դեմոկրատներ՝ մենք միշտ կհարգենք այդ որոշումը»։ Նա շնորհավորել է Չավեսին եւ ամենայն բարիք ցանկացել։
Ֆիգերեսը, որը Կոստա Ռիկան գլխավորել է 1994-1998թթ., ներկայացնում է Ազգային ազատագրման շարժումը, ինչպես եւ նրա հայրը՝ երեք անգամ երկրի նախագահ ընտրված Խոսե Ֆիգերես Ֆերերան։ Չավեսը որոշ ժամանակ աշխատել է հեռացող նախագահի՝ Կառլոս Ալվարադոյի աշխատակազմում եւ ներկայացնում է Առաջընթացի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։