Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում
![](/timthumb.php?src=disc/29-04-24/bed33ff3083a1e1ce30223dcdec92cbd.jpg&w=450)
Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Էգեյան ծովին հարող տարածքում, ուժգին երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ինչպես հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), այն գրանցվել է Մուղլայի Դաթչա շրջանում:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ: Վնասների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: